ԱԼԲԱՆԻԱ – ՇՎԵՅՑԱՐԻԱ. Խաղից առաջ

  • ԵՎՐՈ-2016: А խումբ
  • Ալբանիա – Շվեյցարիա
  • «Բոլար Դելելիս» մարզադաշտԼանս
  • Հունիսի 11, ժամը 17:00

Խաղից առաջ

ԵՎՐՈ-2016-ում շատ են նորությունները, ու արդեն մրցաշարի 2-րդ խաղում ականատես ենք լինելու ևս մեկ իրադարձության, որ Եվրոպայի առաջնությունների պատմության ընթացքում պատահելու է առաջին անգամ: Գրանիտ և Տաուլանտ Ջակաները հարազատ եղբայրներ են, ովքեր այսօր կարող են դաշտ դուրս գալ մրցակից հավաքականների կազմում:

Ընդհանրապես, այս խաղը կարելի է որոշակի իմաստով անվանել Եվրոպայի առաջնությունների առաջին դերբին: Բանն այն է, որ Ալբանիայի հավաքականի 10 ֆուտբոլիստներ ժամանակին ծնվել կամ ապրել են Շվեյցարիայում, իսկ նրանցից 7-ը խաղացել է այդ երկրի երիտասարդական հավաքականներում: Նույն կերպ, Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստներից 6-ը ունեն ալբանական արմատներ, իսկ նրանցից ամենահայտնին Շերդան Շաքիրին է, որի ծնողները Կոսովոյից են:

Այնուամենայնիվ, այսօր թիմերը ընթրիքի չեն դուրս գալու, այլ ֆուտբոլ խաղալու, իսկ այստեղ շատ թեժ պայքար է ակնկալվում: Շվեյցարիան խաղի ֆավորիտն է, ու Վլադիմիր Պետկովիչի թիմին այս խաղում 3 միավորը ծրագրի պարտադիր պահանջ են: Սակայն, մենք ինքներս տեսել ենք Երևանում, թե ինչ պայքարող ու նվիրված ֆուտբոլիստներ ունի Ալբանիայի հավաքականը, որը երբեք հենց այնպես միավորներ չի շռայլի: Միայն թե Ջիանի դի Բյազին պետք է կարողանա հետ բերել թիմի այն մարզավիճակը, որը կար որակավորման փուլի ժամանակ: Այլապես, դրան հաջորդող ընկերական խաղերում Ալբանիայի հավաքականը շատ անվստահ տեսք ուներ:

Armenia v Albania

Հավանական մեկնարկային կազմեր

Ալբանիա. Բերիշա – Հյուսայ, Ցանա, Մավրայ, Ագոլի – Կուկելի, Ջակա, Ռոշի, Աբրաշի, Լենյանի – Սադիկու
Ամբողջական հայտացուցակը
Շվեյցարիա. Սոմեր – Լիխշտայներ, Շար, Ջուրու, Ռոդրիգես – Բեհրամի, Ջեմայլի, Ջակա – Շաքիրի, Սեֆերովիչ, Մեհմեդի
Ամբողջական հայտացուցակը

Հետաքրքիր փաստեր

  • Ալբանիայի հավաքականի ոչ մի ֆուտբոլիստ որակավորման փուլում 1 գնդակից ավելի չի խփել:
  • Թիմերի միջև վերջին 6 խաղերից 5-ում հաղթել է Շվեյցարիան, իսկ մեկ խաղում գրանցվել է ոչ-ոքի:
  • Շվեյցարիան դեռ երբեք դուրս չի եկել Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ: Նրանք մրցաշարում անցկացրած 9 խաղում միայն մեկ հաղթանակ են տարել` 2008թ. Պորտուգալիայի նկատմամբ` ոչինչ չորոշող խաղում:
  • Շերդան Շաքիրին 32 պահ է ստեղծել որակավորման փուլի ժամանակ: Ավելի շատ ստեղծել են միայն երեք ֆուտբոլիստ:

Միմյանց դեմ

11/10/13 Ալբանիա 1-2 Շվեյցարիա
11/09/12 Շվեյցարիա 2-0 Ալբանիա
11/06/03 Շվեյցարիա 3-2 Ալբանիա
12/10/02 Ալբանիա 1-1 Շվեյցարիա
02/05/65 Շվեյցարիա 1-0 Ալբանիա
11/04/65 Ալբանիա 0-2 Շվեյցարիա

Խաղադրույքներ

Ալբանիայի հաղթանակ – 5.55
Ոչ-ոքի – 3.20
Շվեյցարիայի հաղթանակ – 1,85

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ