5 տպավորություններ ԵՎՐՈ-2016-ի առաջին տուրից

1.Առաջնությունը «քնել-մնացել» է

1444755856_b_

ԵՎՐՈ-2016-ի մեկնարկից արդեն 5 օր է անցել, տեսել ենք 12 խաղեր, բայց տպավորությունները շատ աղքատիկ են… Գրեթե բոլոր խաղերը ընթացան մեկնարկային լարվածության շնչով, ամեն ինչ շատ պաշտոնական էր ու լուրջ, ֆուտբոլիստները մեծ զգուշավորություն էին ցուցաբերում, խուսափում ավելորդ գործողություններից ու շատ զուսպ պահում իրենց, կարծես դաշտ էին դուրս եկել «կոստյումներով», այլ ոչ թե մարզահագուստով, ու բանակցությունների, այլ ոչ թե ֆուտբոլ խաղալու: Ռիսկի դիմողներ ընդհանրապես չգտնվեցին, կամային հաղթանակներ բացառապես չգրանցվեցին, բոլոր հաղթանակ տարած թիմերը առաջինն էին բացել հաշիվը ու մեծ հաշվով ցուցադրել իրենց գերակայությունը ողջ խաղի ժամանակ: Մի խոսքով՝ միատոն, միապաղաղ, հանգիստ… Պետք է ինչ-որ կերպ թեժ կրքեր բորբոքել ֆրանսիական խաղադաշտերում, կամ գուցե վերցնել այդ կրակը երկրպագուներից ու փողոցներից տեղափոխել մարզադաշտ: Այլապես նման միջակ խաղերով ֆուտբոլային տոնը մեզ կարող է այդպես էլ չայցելել:

1 2 3 4 5
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ