5 փաստ, որոնց մասին կցանկանային մոռանալ «Ռեալի» երկրպագուները

Մադրիդի «Ռեալը» իր 114 տարվա պատմության ընթացքում եղել է և շարունակում է մնալ ֆուտբոլային աշխարհի ամենահարուստ, հզոր և հաջողակ ակումբներից մեկը: «Արքայական» ակումբը բազմիցս է բարձրացել մրցահարթակի ամենավերին աստիճանին, սակայն «սերուցքայինները» կցանկանան ջնջել հետևյալ 5 դրվագը թիմի պատմությունից:

  1. Լուիշ Ֆիգուի տրանսֆերը

Luis Figo

Ֆլորենտինո Պերեսը «Ռեալի» պատմության ամենանշանակալից նախագահներից է: Նրա շնորհիվ «արքայական» ակումբի կազմը համալրել են աշխարհի լավագույն  ֆուտբոլիստները և ավելի մեծացրել մադրիդյան ակումբի հռչակը:

Բայց նրա կատարած տրանսֆերներից մեկը մնում է ամենավիճելի և աղմկահարույց դրվագը ֆուտբոլում. Լուիշ Ֆիգուի տեղափոխությունը «Ռեալ»:  Պերեսը նախնական համաձայնության էր եկել պորտուգալացի կիսապաշտպանի հետ, որը այդ ժամանակ ամենաբարձրակարգ ֆուտբոլիստներից էր: Իսպանացի գործարարը 26 մլն. եվրո ավել վճարեց Ֆիգուի դիմաց, որպեսզի նա իր նորամուտը «Ռեալում» նշի Նոու Կամպում՝ իր նախկին թիմի դեմ:

Այս տրանսֆերի «թունոտությունը» վատ համ թողեց ոչ միայն 2 թիմի երկրպագուների մոտ, այլ նաև հենց ֆուտբոլիստի կարիերայի վրա:

1 2 3 4 5
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ