5 ֆիլմ ֆուտբոլիստների մասին

 1.«Յունայթեդ:Մյունխենյան ողբերգություն» 2011                                         

Ժանր՝ դրամա, պատմական, սպորտային

Ֆիլմի հիմքում իրական ողբերգություն է: 1958 թվականի փետրվարի 6-ին Մյունխենում սարսափելի ավիավթարի արդյունքում զոհվում են «Մանչեսթեր Յունայթեդի» 8 ֆուտբոլիստներ: Ֆիլմը պատմում է հասարակ մարդկանց տղամարդկության, միմյանց հետ միավորվելու, և չնայած ողբերգությանը՝ թիմը վերականգնելու մասին:

2. «Մարադոնա: Աստծո ձեռքը» 2007

Ժանր ՝Կենսագրական, սպորտային 

Ֆիլմը ամբողջությամբ հիմնված է իրական փաստերի վրա: Պատմում է նախորդ դարի մեծագույն ֆուտբոլիստի կյանքը: Մարադոնային կամ սիրում էին, կամ ատում, նա դարձել էր ամենասկանդալային անձնավորությունը 20-րդ դարի ֆուտբոլային իրականության մեջ: Իր բոլոր թերություններով հանդերձ, Մարադոնան երբեք չի հանձնվել և հասել է իր  նպատակներին

3.«Պելե: Լեգենդի ծնունդը» 2016

Ժանր՝ Կենսագրական, դրամա, սպորտային

Ֆիլմը ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստի մասին է,ում շատերը համարում են ֆուտբոլի արքա: Վաղ հասակից Պելեն ցանկանում էր ճանաչում ձեռք բերել և դրա համար անում է ամեն ինչ: Ֆիլմը պատմում է նրա մանկության, բոլոր հաղթանակների և դժվարություններով անցած ճանապարհի մասին:


4.«Ռոնալդու»  2015

Ժանր՝ Սպորտային, կենսագրական,փաստագրական

Կրիշտիանու Ռոնալդուն համաշխարհային ֆուտբոլի աստղ է , ով օրինակ է ծառայում շատ երիտասարդների համար: Համառ աշխատասիրությամբ նա ոչ միայն հասավ փառքի և մեծ գումարներ ձեռք բերեց, այլ նաև դարձավ լավագույններից մեկը ֆուտբոլում: Վավերագրական ֆիլմը ոչ միայն պատմում է նրա կարիերայի մասին, այլ նաև անձնական կյանքի, նպատակներին հասնելու ճանապարհի, որդուն, ընկերներին և ընտանիքին նվիրվածության մասին:

5.«Զլատան: Սկիզբ» 2015

Ժանր՝ կենսագրական, սպորտային,փաստագրական

Ֆիլմը պատմում է շվեդ ֆուտբոլիստի մասին, ով ամենահայտնի ֆուտբոլիստների ցանկում է ներառվում: Նա հանդես է եկել տարբեր ակումբներում և նշանավորվել հաղթանակներով: Վավերագրական ֆիլմը նվիրված է հիմնականում Զլատանի ոչ այդքան հայտնի կարիերայի շրջանին, երբ նա դեռևս անհայտ էր ֆուտբոլի երկրպագուներին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ