Արի տուն. 15 հայազգի մարզիկներ, ովքեր հանդես են գալիս այլ երկրների դրոշների ներքո – Մաս 1

Ռիոյում մեր մարզիկների կողքին օլիմպիական գագաթը նվաճելու համար պայքարում են հայկական ծագմամբ մեծ թվով մարզիկներ, սակայն այլ երկրների պատվիրակությունների կազմում: Նրանք ունեն զգալի հաջողություններ և հնարավորություններ: Վիվառո Նյուզը առանձին-առանձին  ներկայացնում է նրանց անցած ուղին, կյանքը և ոչ միայն:

Արտյոմ Հարությունյան (բռնցքամարտ/Գերմանիա)

Արտյոմ Հարությունյան - Գերմանիա

Բռնցքամարտիկ Արտյոմ Հարությունյանը  հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո 64կգ  քաշային կարգում: Ծնվել է Հայաստանում 1990թ. օգոստոսի 13-ին: Այնուհետև տեղափոխվել են Գերմանիա՝ Համբուրգ, այժմ նա ապրում և մարզվում  է Շվերեն քաղաքում:

2013թ. Մինսկում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ: Սա նրա կարիերայի ամենամեծ ձեռքբերումն է:

Գերմանիայում բարձրակարգ բռնցքամարտիկ է: Ամեն տարի գերմանական «BOXSPORT» պարբերականը քվեարկություն է անցկացնում՝ մի քանի անվանակարգերում տարվա լավագույն բռնցքամարտիկներին որոշելու համար։ 2015թ. քվեարկության արդյունքում Արտյոմը ճանաչվել է լավագույն AIBA բռնցքամարտիկ:  APB աշխարհի առաջնությունում միջին քաշային կարգում նա անցյալ տարի հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Արմեն Զաքարյանին և դարձել չեմպիոն:

Harutyunyan

Ի դեպ, նրա եղբայրը՝ Ռոբերտը նույնպես բարձրակարգ բռնցքամարտիկ է և նրանք մարզվում են միասին: Միասին հանդես են գալիս Գերմանիայի առաջնություններում: Հարությունյան եղբայրները շատ ակտիվ են նաև սոցիալական ցանցերում: Իրենց ֆեյսբուքյան էջում ամեն օր տեղադրում են մարզումներից նկարներ ու ինտենսիվ շփվում երկրպագուների հետ, որոնց թիվը Գերմանիայում մեծաքանակ է: Ավելին, Ռիո-2016-ին ընդառաջ հաճախ ուղիղ միացումներ է անում և պատմում, թե ինչպես է նախապատրաստվում ռինգին: Նրանք նաև անտարբեր չեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, արձագանքում են գրառումների տեսքով:

Ռիոյում Արտյոմը ռինգ դուրս կգա օգոստոսի 15-ին 1/8 փուլում նրա մրցակիցն է Կանադան ներկայացնող Արթուր Բիյարսլանովը: Նշենք, որ նույն քաշային կարգում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը:

1 2 3 4 5 6
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ