10 փաստեր համաշխարհային սպորտից, որոնց դժվար է հավատալ

Շարունակելով հետաքրքիր շարքը, որի շրջանակներում ներկայացրել ենք միջազգային ու հայկական ֆուտբոլին վերաբերող փաստեր, որոնց դժվար է հավատալ, որոշեցինք ներկայացնել նաև ոչ ֆուտբոլային մարզական փաստեր։

1. Եթե Մայքլ Ֆելփսը լիներ պետություն, ապա նա Օլիմպիական խաղերի բոլոր ժամանակների ոսկե մեդալների քանակով կլիներ 35-րդը՝ առաջ լինելով 97 պետություններից։

2. Բեյսբոլի մեկ խաղում ընդհանուր գործողությունները տևում են ընդամենը 18 րոպե։

3. Սկսելով 1990 թվականին՝ Մայքլ Ջորդանն ու «Չիկագո Բուլսը» 8 տարի շարունակ ոչ մի անգամ երեք խաղ անընդմեջ պարտություն չեն կրել։

4. Ջոն Իսներն ու Նիկոլաս Մահուտը 183 գեյմ անցկացրին Ուիմբլդոնի շրջանակներում կայացած դիմակայության ժամանակ։ Սեթերի 70-68 հաշվով ավարտված մրցավեճը տևեց երեք օր։ Դա գերազանցեց նախորդ ռեկորդը, որը 112 գեյմ էր, ու ավելին, դա սահմանվել էր այն ժամանակ, երբ թայբրեյք գոյություն չուներ։

5. Ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերում հաղթողներին շնորհվել են արծաթե մեդալներ։

6. Չինաստանը ոչ մի օլիմպիական մեդալ չի նվաճել մինչև 1984 թվականի Օլիմպիական խաղերը։ 2008 թվականին Պեկինում կայացած Օլիմպիադայի ժամանակ նրանք նվաճեցին 100 մեդալ։

7. Երեք պետություններ, որոնք ժամանակին ընդունել են Օլիմպիական խաղերը, այլևս գոյություն չունեն։ Դրանք են ԽՍՀՄ-ը (1980), Հարավսլավիան (1984) ու Արևմտյան Գերմանիան (1972)։

8. Մայքլ Ջորդանի մականունը դպրոցում եղել է «Մեջիք»՝ Մեջիք Ջոնսոնի պատվին։

9. Գոլֆի գնդակները ի սկզբանե պատրաստվել են կովի չորացրած աչքերից։

10. Ուիմբլդոնի կորտերի խոտը ժամանակին եղել է երկու դյույմ երկարության, մինչև որ խոտերի մեջ թաքնված օձը չխայթեց անգլիացի մարզիկին 1949 թվականին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ