10 փաստ ՀՀ գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպումների մասին

  • Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 26-րդ խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին 3 հանդիպումներն («Գանձասար Կապան»-«Էրեբունի» հանդիպումը հետաձգվել է) անցան հյուրերի առավելությամբ, որոնք հաղթեցին 2 խաղում, մեկն ավարտեցին ոչ-ոքի:
  • 3 խաղում խփվեց  6 գոլ: Գավաթի ընթացիկ խաղարկության անդրանիկ գոլի հեղինակ դարձավ փյունիկցի Ալիկ Առաքելյանը, ով արդեն 4-րդ րոպեին գրավեց ալաշկերտցի Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը:
  • «Փյունիկի» հետ անցկացրած գավաթային 3-րդ խաղում «Ալաշկերտը» 2-րդ պարտությունը կրեց: Գավաթի 2014/15թթ. խաղարկության կիսաեզրափակչում «Փյունիկը» երկու խաղերի ընդհանուր արդյունքով (3:1, 0:1) առավելության էր հասել «Ալաշկերտի» նկատմամբ:
  • «Արարատը» գավաթի մրցաշարերում 6-րդ անընդմեջ պարտությունը կրեց, որը 25-րդն էր անցկացրած 92 հանդիպումներում: Վերջին անգամ արարատցիները գավաթի մրցախաղում հաջող են խաղացել 2013թ. հոկտեմբերի 2-ին՝ ոչ-ոքի (1:1) ավարտելով հանդիպումը «Փյունիկի» հետ: 2009թ.-ից սկսած «Արարատին» ոչ մի անգամ չի հաջողվել հաղթահարել առաջին փուլի արգելքը՝ այդ ընթացքում անցկացրած 15 հանդիպումներում տոնելով ընդամենը մեկ հաղթանակ (23.11.2011թ., «Ուլիս»՝ 3:2):
  • «Բանանցն» «Արարատի» հետ անցկացրած գավաթային վերջին 3 հանդիպումներում էլ հաղթել է: Մրցակիցների գավաթային նախորդ մրցավեճը կայացել էր 2009թ.: Քառորդ եզրափակչի երկու հանդիպումներում էլ առավելության էին հասել «Բանանցի» ֆուտբոլիստները՝  2:0, 1:0: Գավաթի մրցաշարում վերջին հաղթանակը «Բանանցի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2008թ. եզրափակչում՝ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ առավելության հասնելով 3:1 հաշվով:
  • «Շիրակն» արդեն գավաթային 5-րդ անընդմեջ խաղում չի կարողանում հաղթել: Վերջին հաղթանակը գյումրեցիները տոնել են 2013թ. հոկտեմբերի 23-ին՝ 1:0 հաշվով առավելության հասնելով «Բանանցի» նկատմամբ:
  • «Կոտայքը» 11 տարվա ընդմիջումից հետո կրկին մեկնարկի դուրս եկավ գավաթի մրցաշարում՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Շիրակի» հետ: Գավաթային վերջին հանդիպումը կոտայքցիներն անցկացրել էին 2005թ. ապրիլի 28-ին՝ կիսաեզրափակչի պատասխան խաղում հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվելով «Միկային»:
  • Յուրի Ֆոմենկոն «Ալաշկերտում» բացեց գոլերի հաշիվը նաև գավաթի մրցաշարում:
  • «Բանանցի» ֆուտբոլիստներ Օրբելի Համբարձումյանը, Էդգար Մովսիսյանը և արարատցի Նասիմ Արոն Կպեհիան առաջին գոլերը խփեցին գավաթի մրցաշարում:
  • «Արարատի» 9 ֆուտբոլիստներ՝ Գևորգ Պողոսյանը, Արգիշտի Պետրոսյանը, Կուադիո Ֆրանկ Բրուն, Նասիմ Արոն Կպեհիան, Կիրիան Նվաբուեզեն, Յուրի Գարեգինյանը, Պետրոս Տեր-Պետրոսյանը, Գեղամ Թումբարյանը և Սարգիս Մեթոյանը թիմի կազմում նորամուտը նշեցին գավաթի մրցաշարում:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ