10 փաստ Հայաստան-Ռումինիա հանդիպումից

Ռումինիայի հավաքականի հետ անցկացրած 4-րդ խաղում մեր ընտրանին 3-րդ պարտությունը կրեց: Միակ միավորը ռումինացիների հետ մրցավեճում ՀՀ հավաքականը վաստակել է առաջին խաղում՝ 2004թ. նոյեմբերի 17-ին Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղն ավարտելով ոչ-ոքի՝ 1:1: Դրանից հետո կայացած 3 հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին չի հաջողվել գրավել ռումինացիների դարպասը՝ փոխարենը բաց թողնելով 10 գոլ:

24. Varazdat Haroyan and Karen Muradyan after the match - VivaroNews.am

ՀՀ հավաքականը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Ընտրական մրցախաղերում ևս մեր ֆուտբոլիստները 3-րդ անընդմեջ խաղում դաշտից պարտված հեռացան: Չեխիայի, Դանիայի և Ռումինիայի հավաքականների հետ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը՝ սեփականը բաց թողնելով 9 գնդակ: Վերջին գոլը ՀՀ հավաքականը խփել է Սալվադորի ընտրանու դարպասը. 77-րդ րոպեին աչքի էր ընկել Գեղամ Կադիմյանը: Այնպես որ արդեն 283 րոպե շարունակ մեր ֆուտբոլիստներին չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը:

Էլ ավելի երկար է գոլային երաշտն ընտրական մրցախաղերում՝ 468 րոպե: Վերջին գոլը մեր ֆուտբոլիստները խփել են անցյալ տարվա հունիսի 13-ին Երևանում պորտուգալացիների հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղի 72-րդ րոպեին: Գոլի հեղինակ էր դարձել Հրայր Մկոյանը: Դրանից հետո սերբերի (0:2), դանիացիների (0:0, 0:1), ալբանացիների (0:3) և ռումինացիների (0:5) հետ անցկացրած ընտրական 5 հանդիպումներում մեր հավաքականը չի գտել մրցակցի դարպասի բանալին:

Ռումինացիների հետ հանդիպման արդեն 12-րդ րոպեին ՀՀ հավաքականը մրցակցին զիջում էր 0:3 հաշվով: Նման բան նախկինում երբեք չէր գրանցվել: Ի դեպ, 12-րդ րոպեին Ռազվան Մարինի խփած գոլն աշխարհի առաջնությունների ընտրական 54 հանդիպումներում մեր հավաքականի բաց թողած 100-րդ գնդակն էր:

Արսեն Բեգլարյանն ու Մարկոս Պիզելին Հայաստան - Ռումինիա խաղից հետո

5:0 հաշվով տոնած հաղթանակը ռումինացիների համար բնավ էլ ամենախոշորներից չէր: Նրանց համար ռեկորդային է 1973թ. հոկտեմբերի 14-ին Բուխարեստում ֆինների նկատմամբ աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում 9:0 հաշվով տոնած հաղթանակը: 21-րդ դարում Ռումինիայի հավաքականն իր ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնել է 2002թ. հոկտեմբերի 16-ին կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում՝ 7 անպատասխան գնդակ խփելով Լյուքսեմբուրգի հավաքականի դարպասը:

2-րդ անընդմեջ խաղում Հայաստանի հավաքականի դարպասին 11մ հարված նշանակվեց: Եթե դանիացիների հետ խաղում Արսեն Բեգլարյանը հետ մղեց Քրիստիան Էրիկսենի հարվածը, ապա ռումինացի Բոգդան Ստանկուի հետ մենամարտում նա անզոր էր փրկելու հավաքականին գոլից:

Մարկոս Պիզելին առաջին անգամ իր թիմակիցներին խաղադաշտ դուրս բերեց հավաքականի ավագի թևկապով: Նա դարձավ ազգային հավաքականի 15-րդ ավագը: Ռումինացիների հետ խաղին մասնակցած մեր ֆուտբոլիստներից Մարկոսն ամենատարեցն ու ամենափորձառուն էր: Հոկտեմբերի 3-ին 32-ամյակը նշած բրազիլացին հավաքականում 52-րդ հանդիպումն անցկացրեց:

Հայաստանի հավաքականի հանդիպումներում գրանցվեց ամենաարագ հեռացումը: Գոռ Մալաքյանն արդեն 3-րդ րոպեին կարմիր քարտի արժանացավ ու լքեց խաղադաշտը:

15. Armenia - Romania - VivaroNews.am

Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում 12-րդ հանդիպումն անցկացրեց և 7–րդ պարտությունը կրեց (մնացած 5 խաղերն ավարտվել են ոչ-ոքի): Ռումինացիներից կրած պարտությունը Սուքիասյանի օրոք 4-րդ անընդմեջն էր աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում: Հիշեցնենք, որ նրա գլխավորությամբ մեր հավաքականը 2001թ. պարտվել էր ընտրական մրցաշարի ավարտական երկու հանդիպումներում՝ խոշոր հաշիվներով զիջելով ուկրաինացիներին (0:3) և նորվեգացիներին (1:4):

Արսեն Բեգլարյանը դարձավ հավաքականի մեկ խաղում 5 և ավելի գոլ բաց թողած 3-րդ դարպասապահը: Առավել անհաջող է գործել Արմեն Ավագյանը, ով 1997թ. 7-ական գնդակ է բաց թողել Չիլիի և Վրաստանի հավաքականների հետ ընկերական հանդիպումներում: Ռոման Բերեզովսկին 1996թ. 5 գնդակ է ընդունել սեփական դարպասը գերմանացիների հետ Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում, իսկ 2014թ. Մայնցում նա 6 անգամ գնդակը հանել է ցանցից նույն Գերմանիայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ