10 փաստ եվրոգավաթների 2-րդ փուլի հանդիպումներից

«Ալաշկերտին» ու «Շիրակին» այդպես էլ չհաջողվեց 2-րդ փուլում գեթ մեկ հաղթանակ տոնել: Հետաքրքիր զուգադիպությամբ սեփական հարկի տակ կայացած հանդիպումներում գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1, իսկ հյուրընկալվելիս մեր թիմերը մրցակիցներին զիջեցին միևնույն 0:2 հաշվով:

Եվրոգավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական 4 ակումբներն ընդհանուր առմամբ 12 խաղ անցկացրին, որից 3-ում հաղթեցին, նույնքան խաղ ավարտեցին ոչ-ոքի, 6-ում պարտվեցին: Մեր ֆուտբոլիստները խփեցին 9 գնդակ, սեփականը բաց թողեցին 15-ը: Բոլորից անհաջող հանդես եկավ «Բանանցը»՝ պարտվելով 2 հանդիպումներում էլ:

Եվրոգավաթների մրցաշարերում սեփական հարկի տակ հանդիպումներում «Ալաշկերտի» 3 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց:

«Ալաշկերտը» եվրոգավաթներում նոր ցուցանիշ արձանագրեց հայկական թիմերի շարքում

«Ալաշկերտին» էլ չհաջողվեց հաղթահարել Թբիլիսիի «Դինամոյի» արգելապատնեշը: Նախկինում հայկական թիմերից դինամոյականների հետ մրցավեճում անհաջողության էր մատնվել «Կիլիկիան»՝ 2006/07թթ. Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում երկու խաղերում էլ պարտվելով խոշոր հաշվով՝ 1:5, 0:3:

Հայ-վրացական 8-րդ դիմակայությունն ավարտվեց մրցակցի օգտին: Հայկական ակումբներից միայն «Արարատին», «Բանանցին» և «Շիրակին» է հաջողվել մեկական անգամ հաղթահարել վրացական ակումբների արգելքը: Վրացական թիմերի հետ անցկացրած 16 հանդիպումներից միայն 3-ում են հաղթել հայկական թիմերը, 3-ում գրանցվել է ոչ-ոքի, 10-ում հաղթել են վրացական ակումբները: Խփած և բաց թողած գնդակների տարբերությունը ևս մրցակցի օգտին է՝ 13-32:

Սլովակիայի ներկայացուցչի հետ «Շիրակի» առաջին ծանոթությունն անհաջող էր գյումրեցիների համար: Մեր ակումբները 3-րդ անգամ մրցավեճի բռնվեցին սլովակների հետ և կրկին դուրս մնացին հետագա պայքարից: Մինչ այդ անհաջողության էին մատնվել «Զվարթնոցը» (2002/03թթ. ՈՒԳ, «Պրիմորիե»՝  1:6, 2:0) և «Միկան» (2007/08թթ. ՈՒԳ, «Արտմեդիա»՝ 2:1, 0:2): Սլովակների հետ մեր թիմերի անցկացրած հանդիպումների հաշվեկշիռն այսպիսին է՝ 6 խաղ, +2=1-3, 6-12:

«Ուղեղի մթագնումներ». Ինչու «Շիրակը» լավ խաղով լքեց Եվրոպա լիգան

Սամվել Մելքոնյանն ու Իրակլի Կվեկվեսկիրին նորամուտը նշեցին «Ալաշկերտում»: Չեմպիոնների լիգայի մրցաշարի 4 հանդիպումներում Աբրահամ Խաշմանյանն ասպարեզ դուրս բերեց 20 ֆուտբոլիստի:

Գևորգ Կասպարովը եվրոգավաթների մրցաշարերում 20-րդ հանդիպումն անցկացրեց և ընդգրկվեց ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով 19-ական խաղի մասնակցած Հարություն Աբրահամյանին և Արթուր Մկրտչյանին: Ռեկորդակիրն Աղվան Մկրտչյանն է, ով եվրոգավաթներում 32 խաղ է անցկացրել:

Նորայր Գյոզալյանը 2 գնդակով դարձավ եվրոգավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական ակումբների ֆուտբոլիստներից լավագույն ռմբարկուն: Եվրոգավաթների մեկ խաղարկությունում առավել արդյունավետ է գործել «Բանանցի» նախկին հարձակվող Արամ Հալոբյանը՝ 2005/06թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում խփելով 4 գոլ:

Նորայր Գյոզալյանը` եվրոգավաթների լավագույն ռմբարկուների ցանկում

Ղուկաս Պողոսյանը Տրնավայի «Սպարտակի» հետ հանդիպումներում նորամուտը նշեց «Շիրակում»: Եվրոպա լիգայի մրցաշարում Վարդան Բիչախչյանը խաղադաշտ դուրս բերեց 18 ֆուտբոլիստի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ