10 պատմություն Մինո Ռայոլայի մասին, որոնք հավանաբար չեք լսել

VivaroNews.am-ը ձեզ է ներկայացնում Վիտալի Սուվորովի հոդվածի թարգմանությունը գործակալի մասին, ում հետ երբեք անհետաքրքիր չի լինում:

1.Մինո Ռայոլան կարիերան սկսել է ռեստորանից:

Ռայոլայի ընտանիքը, թեև ռեստորանային բիզնեսում վարպետ չի եղել, բայց իմացել է՝ ինչպես բավարարել հոլանդական Հարլեմի բնակիչների քիմքային պահանջները:

«Նապոլի» խորտկարանում, որը պատկանում էր Ռայոլայի հորը, նա մեկ հավաքարար էր աշխատում, մեկ՝ մատուցող, բայց ավելի հաճախ բանավեճերի մեջ էր մտնում տեղացի վաճառողների և գործարարների հետ: Վերջիվերջո նա դառնում է հոր խորհրդատուն, կամ, ինչպես ինքն էր հաճախ ասում՝ «մարդ, ով խնդիրներ է լուծում»:

2.Ռայոլան 7 լեզու գիտի

Մինոն ասում է, որ 3 տարի է ծախսել անգլերեն լեզուն սովորելու համար: Այդ երեք տարիների ընթացքում  միայն Disney-ի ֆիլմերի բնօրինակներն է դիտել: Այնուհետև սովորել է իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսկ ավելի ուշ՝ պորտուգալերեն՝ բրազիլիացի ֆուտբոլիստների հետ շփվելու համար:

3.Նա շատ վաղ է հայտնվել ֆուտբոլում

Հոր խորտկարանում աշխատելուն զուգահեռ Մինոն ստանում էր իրավաբանական կրթություն և խաղում էր «Հարլեմի» պատանեկան թիմում: Եվ հենց «Հարլեմում» նա սկսում է իր մենեջերական կարիերան: Ամեն ուրբաթ ակումբի նախագահը գնում էր «Նապոլի» խորտկարան ճաշելու, որտեղ լինում էր նաև Ռայոլան: Նա պահը բաց չէր թողնում նախագահին զարմացնելու ֆուտբոլի և բիզնեսի մասին իր գիտելիքներով: «Ես անընդհատ նրան ասում էի, որ ոչինչ չի հասկանում խաղից,- պատմում է Ռայոլան: Բայց մի անգամ, երբ ես դեռ 19 տարեկան էի, նա չդիմացավ, և ասաց. «Եթե դու այդքան խելացի ես, ցույց տուր, թե ես ինչ չեմ հասկանում»: Հաջորդ առավոտ Մինոն դառնում է  «Հարլեմի» սպորտային տնօրենը:

4.Ընկերությունն անվանել է Թոմ Քրուզի խաղացած կերպարներից մեկի անունով

Հոլանդիայում գրանցված նրա ընկերությունը կոչվում Է Maguier Tax & Legal: Ռայոլան այս անունը մտածել Է «Ջերի Մագուաեր» ֆիլմի դիտման ընթացքում, որտեղ Թոմ Քրուզը սպորտային գործակալի դեր էր տանում, ով որոշել էր բացել սեփական գրասենյակը այն բանից հետո, երբ հեռացվել էր իր նախկին ֆիրմայի ղեկավարությանը քննադատելու համար:

5.Ռայոլան չէր ուզում, որ Նեդվեդը գնար «Լացիո»

Ռայոլայի առաջին մեծ հաջողությունը դարձավ Պավել Նեդվեդի տրանսֆերը՝ «Սպարտայից» «Լացիո» 1,2 միլիոն ֆունտով: Առաջին անգամ Մինոն նրան տեսել է 1996թ.-ին, կիսապաշտպանը հիանալի հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում և Ռայոլայի կարծիքով նա պատրաստ էր մեծ առաջնություն գնալուն: «Նեդվեդը առաջին պահից հասկացրեց, որ իր համար ֆուտբոլը փողից կարևոր է,- ասում է Ռայոլան: Շատ ակումբներ նրան հիանալի պայմանագրեր էին առաջարկում, և ես ցանկանում էի, որ ստորագրի դրանցից մեկը: Իսկ «Լացիոյի» մարզիչը կարծում էր, որ երիտասարդ խաղացողներին սկզբում պետք է քիչ վճարել: Դա ինձ բարկացնում էր»: Այնուամենայնիվ Պավելը պայամանգիր ստորագրեց «Լացիոյի» հետ, իսկ հաջորդ խաղաշրջանին զանգում է Մինոյին և ասում, որ ուզում է հեռանալ:

6.Զլատանը անձամբ է գտել Ռայոլային

«Մեր առաջին հանդիպմանը նա եկել էր Պորշով, հագին Գուչչից վերարկու էր, ձեռքին՝ Ռոլեքս ոսկյա ժամացույց,-պատմում է Մինոն: Ես նայեցի նրան և ասացի.

-Կարծու՞մ ես՝ դու հիանալի ֆուտբոլիստ ես:

-Այո, ես Զլատանն եմ՝ Աստծու որդին:

-Գիտես ինչ, Զլատան, հավատա ինձ, դու ինձ համար ոչ մեկն ես: Դու այնքան քիչ գոլեր ես խփում, որ քո խաղային ոճով ավելի լավ կլիներ քեզ համար կրկեսում աշխատանք գտնել:

-Եթե ես շատ գոլեր խփեի, ինձ վաճառել անգամ իմ մայրը կարող էր:

Մինո Ռայոլա - Զլատան Իբրահիմովիչ

Մինո Ռայոլան ու Զլատան Իբրահիմովիչը

Նա միշտ պատասխաններ ունի: Երբ մենք կերակուր պատվիրեցինք, նա վերցրեց այնքանը, որ կբավարարեր հինգ հոգու: Հետո  սկսեցինք խոսել և նա միանգամից անցավ գործնական թեմաներին: Ես նայում էի նրա աչքերի մեջ և ոչ մի կեղտ չէի տեսնում: Այդ պահին մտածեցի, որ ուզում եմ աշխատել այս տղայի հետ»:

7.Ռայոլայի համար մեկ է, թե ինչպես եք դուք արտասանում նրա ազգանունը

Մի անգամ լրագրողը նրան հարցնում է, թե ինչպես է հնչում իր ազգանունը: «Անվանիր ինձ ինչպես ուզում ես, քանի դեռ ինձ վճարում ես»,- պատասխանում է Ռայոլան: Անդրե Պիռլոն այդ մասին գրել է. «Ռայոլան անգամ սեփական ազգանունը կվաճառի գործարքի համար»:

8.Ռայոլան չի սիրում Գվարդիոլային

«Գվարդիոլան հիանալի մարզիչ է, բայց նա հիմար է,- հայտարարել է Ռայոլան: Նա գնեց Իբրային «Բարսելոնայից» և հետո վերաբերվեց նրա հետ ինչպես աղբի: Եթե դու վճարում ես խաղացողի համար 95 միլիոն եվրո, իսկ հետո հեռացնում ես խմբից, ուրեմն քո տեղը գժանոցում է: Եթե ակումբը չի հարգում իմ ֆուտբոլիստին, ես էլ նրանց չեմ հարգում»:

9.Ռայոլ ճամփորդում է տարվա 300 օրը:

Մեկ շաբաթ առաջ Մինոն 7 միլիոնով առանձնատուն է գնել Մայամիում, որտեղ մի ժամանակ ապրել է Ալ Կապոնեն: Նա տուն ունի նաև Մոնտե Կառլոյում: Ինչպես Ռայոլան է ասում, նա տանը անցկանում է 56 օր: «Կան գործակալներ, ովքեր նստում են հեռուստացույցի դիմաց և հեռախոսով բանակցություններ են վարում: Ես այդպիսին չեմ, ինձ անհրաժեշտ է շփվել մարդկանց հետ: Ես ցանկանում եմ իմանալ, թե ինչ են մտածում մարզիչները, նախագահները և խաղացողների կանայք: Լավ տրանսֆերը ամուսնության նման է: Դուք ամուսնանում եք, որովհետև  համակրում եք միմյանց: Ես միավորում եմ սիրահարներին: Ես չեմ աշխատում շուկայում, ես հենց շուկան եմ:

10. Սըր Ալեքս Ֆերգյուսոնը չէր սիրում Ռայոլային

«Կան մեկ կամ երկու ֆուտբոլային գործակալներ, որոնց ես չեմ սիրում: Դրանցից մեկը Մինո Ռայոլան է»,-ասել է լեգենդար մարզիչը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ