10 իրական փաստ հայկական ֆուտբոլից, որոնց դժվար է հավատալ (մաս 3-րդ)

  1. 2003թ. առաջնության 28 հանդիպումներում «Բանանցի» խփած 89 գոլերից 66-ը բաժին հասավ թիմի հարձակվողներ Արա (45 գոլ) և Արամ (21) Հակոբյան եղբայրներին: Նրանք երկուսով ավելի շատ գոլեր խփեցին, քան առաջնությունում 6-8-րդ տեղերը զբաղեցրած «Դինամոյի» (18 գոլ) «Լեռնագործի» (20) և «Արաքսի» (17) կազմում հանդես եկած դաշտային 77 ֆուտբոլիստները միասին վերցրած: Միայն չեմպիոնի տիտղոսին արժանացած «Փյունիկին» հաջողվեց գերազանցել Հակոբյանների ցուցանիշը՝ 87 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Առաջնության մասնակից մյուս 3 թիմերի՝ «Շիրակի» (63), «Միկայի» (49) և «Կոտայքի» (29) ցուցանիշներն էլ ցածր էին Հակոբյանների արդյունքից:
  2. «Արարատը» 1992թ. առաջնության 34 հանդիպումներում 27 հաղթանակ տոնեց, որից 20-ը՝ խոշոր հաշվով: Նման կարգի հաղթանակ տոնած 4 հանդիպումներում արարատցիները մրցակիցների դարպասները խփեցին 10 և ավելի գոլեր («Աղթամար»՝ 18:0, «Կիլիկիա»՝ 12:0, 10:0, «Ալաշկերտ»՝ 10:2):
  3. «Փյունիկը» ՀՀ առաջնություններում, ներառյալ նաև 1995թ. գարնանային-անցումային մրցաշարը, 23 անգամ մեկնարկի դուրս գալով, 2015/16թթ. մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտից պարտված հեռացավ՝ առաջին տուրում 1:2 հաշվով զիջելով «Ալաշկերտին»: Մինչ այդ փյունիկցիները 19 անգամ առաջնությունը սկսել էին հաղթանակով, 3 անգամ խաղն ավարտել էին ոչ-ոքի:
    Ընդ որում, 2001թ. սկսած «Փյունիկը» 11 տարի շարունակ առաջնությունները սկսել է հաղթանակով, այդ թվում 2005թ. սկսած մեկնարկային հանդիպումներում մրցակիցներին չէր հաջողվում գրավել չեմպիոնի դարպասը: Եվ միայն 2012/13թթ. մրցաշրջանի մեկնարկում «Բանանցին» հաջողվեց ընդհատել «Փյունիկի» հաղթարշավը` խաղն ավարտելով 1:1 հաշվով:
    Իսկ ահա վերջին 4 առաջնություններում «Փյունիկը» միայն մեկ անգամ է մեկնարկել հաղթանակով՝ 2014/15թթ. առաջին խաղում 2:0 հաշվով պարտության մատնելով «Գանձասարին»:
  1. «Գանձասար Կապանի» ներկայիս գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը 1993թ. առաջնությունում «Բանանցի» կազմում աչքի է ընկել աննախադեպ բարձր արդյունավետությամբ` անցկացրած 10 խաղում խփելով 20 գոլ (միջինը մեկ խաղում` 2 գնդակ): Ընդ որում նա գոլի հեղինակ է դարձել այդ հանդիպումներից 8-ում, որոնցից մեկում 7 անգամ խոցել է Աշտարակի «Քասախի» դարպասը: ՀՀ առաջնությունների միջին արդյունավետությամբ էլ Աշոտ Բարսեղյանը յուրօրինակ ռեկորդակիր է: Նա 1992-1993թթ. անցկացրած 43 խաղում խփել է 54 գնդակ (միջինը մեկ խաղում` 1,25 գոլ), որից հետո կարիերան շարունակել է Լիբանանում:
  2. Էդգար Մանուչարյանը ՀՀ առաջնություններում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: 2002թ. օգոստոսի 16-ին «Փյունիկի» կազմում «Արցախի» դարպասը նա գրավել է 15 տարեկան 209 օրականում: Այդ միակ գոլը հաղթանակ է պարգևել փյունիկցիներին: 15 տարեկանում գոլի հեղինակ են դարձել նաև նախկին փյունիկցիներ Նդումբուկ Բալեպ Բան (15 տ. 231 օր., 2003թ.) և Հայկ Գևորգյանը (15 տ. 276 օր., 1992թ.):
    Էդգար Մանուչարյանը նաև Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի և ՀՀ առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսներին արժանացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: Նա 2004թ. 17 տարեկանում 21 գոլով փյունիկցի իր խաղընկերոջ` Գալուստ Պետրոսյանի հետ դարձել է ամենաարդյունավետը, ինչպես նաև ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ:
  1. 2014/15թթ. առաջնությունում «Արարատի» ֆուտբոլիստների գործողությունները ղեկավարել են 6 մարզիչներ: Առաջնությունն «Արարատը» սկսել էր սերբ Դուշան Միհիչի գլխավորությամբ, որի պաշտոնանկությունից հետո 8-րդ տուրում գլխավոր մարզչի պարտականությունները կատարել էր Վահե Յաղմուրյանը: 9-15-րդ տուրերում թիմի ղեկին Սամվել Դարբինյանն էր, որին փոխարինեց Սուրեն Չախալյանը (16-21-րդ տուրեր): Հաջորդ 2 խաղերում ֆուտբոլիստների գործողությունները ղեկավարում էր «Արարատի» տնօրեն Արթուր Մինասյանը, իսկ 24-րդ տուրում թիմի ղեկը ստանձնեց Վարուժան Սուքիասյանը:
  2. «Շիրակի» բոլոր տարիների լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանը Հայաստանի առաջնությունների մեկնարկային հանդիպումներում միևնույն թիմի կազմում բոլորից շատ գոլ խփած ֆուտբոլիստն է: 1992-2000թթ. հանդես գալով «Շիրակում», նա մեկնարկային տուրի հանդիպումներում ընդհանուր առմամբ 11 գոլի հեղինակ է դարձել: Արթուր Պետրոսյանն առավել արդյունավետ է գործել 2000թ. առաջնության մեկնարկային խաղում՝ 4 անգամ գրավելով Կապանի «Լեռնագործի» դարպասը: Նրան միայն 1995/96թթ. և 1997թ. առաջնությունների մեկնարկային տուրում չի հաջողվել գոլ խփել (1999թ. առաջնությունը Պետրոսյանը սկսել էր 8-րդ տուրից):
  3. Հայաստանի վերջին 4 առաջնություններում գործող չեմպիոններին ոչ մի կերպ չի հաջողվում մեկնարկում միավոր վաստակել՝ առաջնությունը սկսելով պարտությամբ: ՀՀ չեմպիոնների համար այդ տխուր ավանդույթի սկիզբը դրեց «Ուլիսը»՝ 2012/13թթ. առաջնության մեկնարկային խաղում 0:1 հաշվով պարտվելով «Միկային»: Հաջորդ մրցաշրջաններում նման ճակատագրի արժանացան նաև «Շիրակը», «Բանանցն» ու «Փյունիկը», որոնք զիջեցին համապատասխանաբար «Գանձասարին» (2:3), «Ուլիսին» (0:1) և «Ալաշկերտին» (1:2): Իսկ մինչ այդ ընդհանուր առմամբ չեմպիոնը 18 անգամ առաջնությունը սկսել էր հաղթանակով, 2 խաղ ավարտել էր ոչ-ոքի:
  4. Հայկ Հակոբյանը (նկարում` առաջին շարքում աջից առաջինը) միակն է, ով փոխարինման մտնելով, դարձել է հեթ տրիկի հեղինակ: 2002թ. սեպտեմբերի 24-ին «Բանանցի» կազմում ընդմիջումից անմիջապես հետո խաղադաշտ մտնելով, Հակոբյանը 3 անգամ գրավել է «Լոռիի» դարպասը: Այդ խաղում «Բանանցը» հաղթել է 10:0 հաշվով: Ընդհանուր առմամբ ՀՀ առաջնություններում Հայկ Հակոբյանը 4 անգամ հեթ տրիկի հեղինակ է դարձել, մեկ անգամ էլ իր օգտին ֆուտբոլային պոկեր է գրանցել:
  5. «Փյունիկն» արգենտինացի Օսկար Լոպեսի գլխավորությամբ 2002թ. առաջնության մեկնարկից 14 անընդմեջ հաղթանակ է տարել: Այդ հանդիպումներից 6-ում փյունիկցիները մրցակիցներին պարտության են մատնել խոշոր հաշվով: Միայն 15-րդ տուրում Երևանի «Սպարտակին» հաջողվեց կանգնեցնել «Փյունիկի» հաղթարշավը՝ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի՝ 2:2: Ընդ որում «Փյունիկը» կարող էր նույնիսկ պարտվել, եթե խաղավարտից 8 րոպե առաջ թիմի դարպասապահ Անդրանիկ Ղարագյոզյանը հետ չմղեր Արամ Հակոբյանի 11մ հարվածը:

 

2003թ. առաջնության 28 հանդիպումներում «Բանանցի» խփած 89 գոլերից 66-ը բաժին հասավ թիմի հարձակվողներ Արա (45 գոլ) և Արամ (21) Հակոբյան եղբայրներին: Նրանք երկուսով ավելի շատ գոլեր խփեցին, քան առաջնությունում 6-8-րդ տեղերը զբաղեցրած «Դինամոյի» (18 գոլ) «Լեռնագործի» (20) և «Արաքսի» (17) կազմում հանդես եկած դաշտային 77 ֆուտբոլիստները միասին վերցրած:
«Արարատը» 1992թ. առաջնության 34 հանդիպումներում 27 հաղթանակ տոնեց, որից 20-ը՝ խոշոր հաշվով:
«Փյունիկը» ՀՀ առաջնություններում, ներառյալ նաև 1995թ. գարնանային-անցումային մրցաշարը, 23 անգամ մեկնարկի դուրս գալով, 2015/16թթ. մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտից պարտված հեռացավ՝ առաջին տուրում 1:2 հաշվով զիջելով «Ալաշկերտին»:
«Գանձասար Կապանի» ներկայիս գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը 1993թ. առաջնությունում «Բանանցի» կազմում աչքի է ընկել աննախադեպ բարձր արդյունավետությամբ` անցկացրած 10 խաղում խփելով 20 գոլ (միջինը մեկ խաղում` 2 գնդակ):
Էդգար Մանուչարյանը ՀՀ առաջնություններում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: 2002թ. օգոստոսի 16-ին «Փյունիկի» կազմում «Արցախի» դարպասը նա գրավել է 15 տարեկան 209 օրականում:
2014/15թթ. առաջնությունում «Արարատի» ֆուտբոլիստների գործողությունները ղեկավարել են 6 մարզիչներ:
«Շիրակի» բոլոր տարիների լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանը Հայաստանի առաջնությունների մեկնարկային հանդիպումներում միևնույն թիմի կազմում բոլորից շատ գոլ խփած ֆուտբոլիստն է` 11:
Հայաստանի վերջին 4 առաջնություններում գործող չեմպիոններին ոչ մի կերպ չի հաջողվում մեկնարկում միավոր վաստակել՝ առաջնությունը սկսելով պարտությամբ:
Հայկ Հակոբյանը (նկարում` առաջին շարքում աջից առաջինը) միակն է, ով փոխարինման մտնելով, դարձել է հեթ տրիկի հեղինակ:
«Փյունիկն» արգենտինացի Օսկար Լոպեսի գլխավորությամբ 2002թ. առաջնության մեկնարկից 14 անընդմեջ հաղթանակ է տարել:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ