10 հետաքրքիր փաստ Լիոնել Մեսիի կյանքից

1.Անձեռոցիկ

Մեսին «Բարսելոնայի» հետ իր առաջին պայմանագիրը ստորագրել է անձեռոցիկի վրա:

«Մեսին, ես, նրա հայրը և եղբայրը սրճարանում էինք: Ձեռքի տակ թուղթ չունեինք, դրա համար համաձայնագիրը ստորագրեցինք անձեռոցիկի վրա»,- պատմում է Կարլես Ռեկսաչը: Եվ դա դարձավ աշխարհի ամենաթանկարժեք անձեռոցիկը՝ ֆուտբոլիստին բերելով տարեկան  60.000 եվրո նախնական շրջանում, իսկ հիմա այդ գումարը հասնում է 20 մլն-ի:

2.Հասակը

Մեսիի հասակը  169 սմ է, բայց մանկության տարիներին փոքրամարմին է եղել: 9 տարեկանում նա հազիվ թե 124 սմ լիներ : Բժիշկները բուժում են նշանակում աճի հորմոնի դեֆիցիտի համար: Ասում են, եթե նա չընդուներ այդ դեղամիջոցները, հասակը չէր գերազանցի 140 սմ-ը:

3.Դեբյուտ (նորամուտը)

Արգենտինայի հավաքականում իր առաջին խաղի ժամանակ նա դաշտից հեռացվեց խաղը սկսելուց 47 վայրկյան հետո: Դա տեղի է ունեցել 2005թ.-ի օգոստոսի 17-ին Հունգարիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ: Հավաքականի կազմում երկրորդ խաղը Պարագվայի դեմ էր, որից առաջ նա լրագրողներին ասաց. «Սա կլինի երկրորդ դեբյուտը: Առաջինը կարճ էր»:

4.Երիտասարդ

2005թ.-ի մայիսի 1-ին Մեսին դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով գոլ է խփել Իսպանիայի առաջնության էլիտար դիվիզիոնում:

Խաղը տեղի էր ունենում «Ալբասետեի» դեմ, Մեսին այդ ժամանակ 17 տարեկան էր: Ավելի ուշ այդ ռեկորդը կրկնեց Բոյան Կրկիչը:

5.Կրկիչ

2004-ից 2011 թթ.ին հանդես գալով միասին՝ Լիոնել Մեսին և Բոյան Կրկիչը անգամ չէին կասկածում, որ հեռավոր բարեկամներ են՝ նրանց մեծ պապերը եղբայրներ են եղել:

Barcelona's Lionel Messi (2nd L) celebrates next to Bojan Krkic after scoring against Sevilla during their Spanish First Division soccer match at Ramon Sanchez Pizjuan stadium in Seville May 8, 2010. REUTERS/Marcelo del Pozo (SPAIN - Tags: SPORT SOCCER)

6.Գոլերը

Մի անգամ Մեսին պատմեց, թե ինչու է նայում երկինք, երբ գոլ է խփում: «Ես նվիրում եմ իմ գոլերը տատիկիս: Հենց նա է խորհուրդ տվել հորս ինձ տանել ֆուտբոլի մարզումների, իսկ հիմա չի տեսնում այն ամենը ինչ կատարվում է ինձ հետ: Բայց նա շարունակում է օգնել ինձ ու իմ ընտանիքին»:

btKXd0PuS6O3fNin

7.Մարադոնա

2007թ.-ի ապրիլին Իսպանիայի գավաթի կիսաերզափակչի «Խետաֆեի» դեմ խաղի ժամանակ Մեսին նույնությամբ կրկնեց դարի գոլը, որը 1986թ.ին կատարել էր Դիեգո Մարադոնան:

«Ես փորձում եմ խուսափել Մարադոնայի հետ համեմատվելուց, որովհետև ինձ համար նրա նմանը չկա»,- ասել է Մեսին

 8.Հարազատները

Մեսին երկու զարմիկ ունի՝ Մակսի Բյանկուչին, ով հանդես է գալիս բրազիլիական «Վիտորիա» ակումբում և Էմանուել Բյանկուչին՝ սերբական «Օլիմպի» ակումբում: Բացի այդ արգենտինացին ունի անվանակից՝ աֆրիկացի Լիոնել Մեսի, ով խաղում է ֆրանսիական «Անժե» ակումբում:

517710

9.120 միլիոն

Հիմա Լեոյի արժեքը գնահատվում է 120 միլիոն եվրո: Արգենտինացու պայմանագիրը ավարտվում է 2018թ.ին: Կատալոնական ակումբում նրա աշխատավարձը կազմում է տարեկան 20 միլիոն եվրո:

10.Տիագո

2013թ.ին Մեսին դաջվածք է արել ձախ ոտքին, որտեղ գրված է որդու՝ Տիագոյի անունը և պատկերված է նրա ձեռքը:

jLxN5c4J6UInBVDs

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ