Արթուր Շախպազյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին ու կնվաճի առնվազն բրոնզե մեդալ

Հունգարիայի Կապոսվար քաղաքում շարունակվում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանը ներկայացնող 46 կգ քաշային Արթուր Շախպազյանն ու 48 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալներ՝ հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Շախպազյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին, իսկ Հակոբյանն առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցչի նկատմամբ:

Քառորդ եզրափակիչ դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտություն են կրել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ