Արթուր Սարկիսովն այլևս «Մորդովիայի» ֆուտբոլիստ չէ

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը փոխադարձ համաձայնությամբ խզել է «Մորդովիայի» հետ պայմանագիրը, հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

Սարանսկը ներկայացնող ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին ելույթների համար և ապագա հաջողություններ մաղթել:

Սարկիսովը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ: «Մորդովիան» կայացած 24 տուրերից հետո 20 թիմերի պայքարում ընթանում է 18-րդ հորիզոնականում՝ իր ակտիվում ունենալով 22 միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ