Արթուր Սարկիսովը փորձաշրջան է անցնում ռուսական ակումբում

Ռուսական Sportbox.ru-ն հայտնում է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, լուծարված «Վոլգայի» իր խաղընկեր Միխայիլ Կոստյուկովի հետ, փորձաշրջան է անցնում մեկ այլ ռուսական ակումբում՝ «Ամկարում»:

Նշենք, որ ավելի վաղ «Ամկարը» իր կայքում ներկայացրել էր թիմի հետ Ավստրիայում կայանալիք հավաքին մասնակցող նորեկների կազմը, որոնք փորձաշրջան էին անցնելու: Այդ ցանկում Արթուր Սարկիսովը չկար, սակայն նշված էր Միխայիլ Կոստյուկովի անունը:

«Ամկարը» հանդես է գալիս Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում, իսկ նախորդ մրցաշրջանն ավարտել է 11-րդ տեղում: Նշենք, որ ոչ վաղ անցյալում այնտեղ հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:

Մինչ այդ տեղեկություններ էր տարածվել, որ Սարկիսովի ծառայություններով հետաքրքրված է նաև «Կուբանը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ