Արթուր Սարկիսովը՝ լավագույնների եռյակում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի՝ մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստներից:

Ինչպես տեղեկացնում է «Վոլգայի» պաշտոնական կայքը, քվեարկությամբ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ֆակելի» կիսապաշտպան Սեյտ-Դաուտ Կարագոևը՝ ստանալով ձայների 24,1 տոկոսը:

Երկրորդ տեղն է զբաղեցրել «Սոկոլի» ավագ Ալեքսանդր Դեգտյարևը, ում օգտին է քվեարկել երկրպագուների 18,5 տոկոսը:

Լավագույն եռյակը եզրափակել է «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը՝ ստանալով ձայների 9,7 տոկոսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ