Արթուր Պետրոսյան. «Երեկոյան առաջարկ ստացա «Արսենալից», առավոտյան այն արդեն հետ էին կանչել»

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը իր շնորհանդեսի ժամանակ անդրադարձել է իր չկայացած տեղափոխությանը «Արսենալ»:

«Երեկոյան ես առաջարկ ստացա «Արսենալից», առավոտյան արդեն այն հետ էին կանչել: Ինձ համար սա մեծ հոգեբանական հարված էր: Հաջորդող մեկ տարում, ովքեր որ հետևել են կհիշեն, խաղադաշտում Արթուր Պետրոսյանի ստվերն էր, այլ ոչ թե ես»,-նշեց Պետրոսյանը:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հերթին հայտնեց, որ իր պաշտոնը ստանձնելու ժամանակ ծանոթացել է ֆեդերացիայի ներկայացուցիչների և «Արսենալ» ակումբի նամակագրությանը և համոզվել, որ տրանսֆերի ձախողումը ՀՖՖ այդ ժամանակվա ղեկավարության մեղքով է եղել, ովքեր աստղաբաշխական գումար են պահանջել հայ ֆուտբոլիստի դիմաց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ