Արթուր Պետրոսյան. «Մովսիսյանի հարցով վերջնական որոշում ենք կայացրել ՀՖՖ նախագահի հետ»

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի շնորհանդեսի ժամանակ վերջինս հայտարարեց, որ Յուրա Մովսիսյանի և Ռոբերտ Արզումանյանի հարցերը փակված են` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ քննարկումների արդյունքում:

«Բանակցությունների սկզբում մենք պարոն Հայրապետյանի հետ զրուցել ենք Յուրա Մովսիսյանի հարցով, և ես անձամբ ցանկություն ունեի նրան տեսնելու հավաքականում: Սակայն, նրա պատասխանը դուք բոլորդ էլ արդեն լսել եք: Ես իմ որոշումը կայացրել եմ` իմանալով այդ ամենը: Իսկ Ռոբերտ Արզումանյանի հարցով մենք չենք խոսացել, քանի որ վերջինս ինքն էր հրաժարվել ելույթ ունենալ հավաքականում»,-նշեց Պետրոսյանը:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հավելեց, որ բազմիցս մեկնաբանել է Յուրա Մովսիսյանի հավաքականից դուրս թողնելու հանգամանքը: Նա մասնավորապես նշեց, որ հարձակվողը խախտել է հավաքականի կարգապահությունը ու ազդել միջավայրի վրա: ՀՖՖ նախագահը, խնդրեց, որ իրեն այլևս չհարցնեն այս ֆուտբոլիստի մասին: Բացի Յուրա Մովսիսյանից ու Ռոբերտ Արզումանյանից` մնացած բոլոր ֆուտբոլիստների ընտրության իրավունքը պատկանում է գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ