Արթուր Դավթյանը 6-րդն է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում շարունակվում է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:

Այսօր կայացան բազմամարտի եզրափակիչ մրցումները:Հայաստանի պատվիրակ Արթուր Դավթյանը բարելավեց որակավորման փուլում գրանցած արդյունքը և զբաղեցրեց 6-րդ տեղը:

Ապրիլի 22-ին առանձին գործիքների եզրափակչում հանդես կգան Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) և Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը (օղակներ): Իսկ հաջորդ օրը հենացատկ մարզագործիքի վրա կմրցի Օլիմիպիական 2 խաղերի մասնակից Արթուր Դավթյանը:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մեկնել էր 6 մասնակիցով, որոնցից 4-ը հաջողությամբ հաղթահարել էր որակավորման փուլի արգելքը:

Մարմնամարզության ԵԱ. 4 մարզիկ եզրափակչի ուղեգիր է նվաճել

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ