Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն

Շվեյցարիայի Բեռն քաղաքում ավարտվեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Այսօր տեղի ունեցան առանձին գործիքների վրա վարժությունների եզրափակիչները:

Օղակների վարժության երիտասարդների պայքարում Արթուր Ավետիսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն:

Ավետիսյանը վաստակեց 14,300 միավոր:

Ավելի վաղ տեղեկացրինք, որ Հարություն Մերդինյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Վահագն Դավթյանն ու Արթուր Դավթյանը՝ փոխչեմպիոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ