Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը` Դիլիջանի պատվավոր քաղաքացիներ

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ու արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին շնորհվել են Դիլիջան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումներ: Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը մարզիկներին, ինչպես նաև նրանց մարզիչներ Գևորգ Ալեքսանյանին ու Սամվել Գևորգյանին հանձնել է Դիլիջանի քաղաքապետարանի ոսկե մեդալներ:

Դիլիջանում օլիմպիական հերոսները հանդիպել են մարզասերների հետ, շփվել, պատասխանել նրանց հարցերին, իսկ ապա այցելել նաև Դիլիջանի միջազգային քոլեջ:

Նշենք, որ Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանն այժմ Հայաստանի երեք քաղաքների պատվավոր քաղաքացիներ են` Երևանի, Դիլիջանի, ինչպես նաև իրենց հարազատ քաղաքների` Գյումրիի և Էջմիածնի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ