Արթուր Ալեքսանյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվի

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվի:

Նման որոշում է կայացվել Գյումրու ավագանիի՝ հոկտեմբերի 4-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ:

2016 թվականին օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առավել բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին, Գյումրու ավագանիի որոշմամբ, դրամական պարգև կհատկացվի, և այդ նպատակով համայնքային բյուջեից դուրս կգրվի 11 միլիոն 700 հազար դրամ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ