Արթուր Ալեքսանյանը հանդիպել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հրավերով այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին՝ հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Արթուր Ալեքսանյանը ողջունել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ մեր ընտրանուն հաջողություն մաղթելով Չեռնոգորիայի հավաքականի դեմ հանդիպմանը:

Հանդիպման վերջում Հենրիխ Մխիթարյանն անվանական մարզաշապիկ է հանձնել Արթուր Ալեքսանյանին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ