Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց Թիմ-Ռոբին Լիգաուգին

Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն իր 50-րդ մենամարտում նոկաուտի ենթարկեց նորվեգացի Թիմ-Ռոբին Լիհաուգին:

Արթուր Աբրահամը աշխարհի չեմպիոնի գոտին զիջելուց հետո առաջին մենամարտն էր անցկացնում: 23-ամյա Լիհաուգը չկարողացավ լուրջ դիմադրություն ցուցաբերել փորձառու Աբրահամին: Արդեն 4-րդ ռաունդից հայազգի բռնցքամարտիկը սկսեց տիրել նախաձեռնությանը և զարգացնել այն, իսկ 8-րդ ռաունդում մրցակցի մարզիչը սրբիչ նետեց ռինգ:

Արթուր Աբրահամը 45-րդ հաղթանակն ու 30-րդ նոկաուտն արձանագրեց իր 50-րդ մենամարտում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ