Արթուր Աբրահամ – Մարտին Մարեյ մենամարտը չի կայանա

WBO գերմիջին կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի՝ Մարտին Մարեյի հետ նոյեմբերի 12-ին նշանակված մենամարտը չի կայանա:

Մենամարտի չեղարկվելու պատճառները պաշտոնապես չեն հայտարարվել, սակայն բրիտանացին իր թվիթերյան հաղորդագրության մեջ նշել է, որ Արթուր Աբրահամը վնասվածք է ստացել, ու ինքը հիմա նոր մրցակից է փնտրում:

Նշենք, որ նախորդ տարի նոյեմբերին Արթուր Աբրահամը պարտության էր մատնել Մարեյին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ