Արտետան ավարտեց կարիերան

«Արսենալի» կիսապաշտպան Միկել Արտետան հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Դժվար է ավարտել ֆուտբոլիստի կարիերան,  բայց ես ցանկանում եմ հեռանալ: Վերջին մի քանի ամիսներին եկա այն եզրակացության, որ այլևս այնքան լավ մարզավիճակում չեմ, որպեսզի որևէ թիմ ներկայացնեմ:

Պետք է հաշտվել այդ մտքի հետ: Ես երկար ժամանակ է՝ ֆուտբոլ եմ խաղում և արդեն ժամանակն է  հրաժեշտ տալ այս սպորտաձևին: Ես զայրացած չեմ Վենգերի վրա, պետք է արդար լինել:

Ես ցանկանում եմ մարզիչ դառնալ և 3 տարբերակ ունեմ, բայց դեռ չեմ ցանկանում անվանել ակումբները, որոնց առաջարկները դիտարկում եմ»,-նշել է իսպանացին:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Արտետան կարող է համալրել «Մանչեսթեր Սիթիի» կամ «Տոտենհեմի» մարզչական կազմը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ