Արտասովոր ու տպավորիչ ռեկորդ, որով կարող են հպարտանալ միայն Ռոնալդուն և Իբրահիմովիչը

Համաշխարհային ֆուտբոլը լի է հետաքրքիր ռեկորդներով ու նվաճումներով։ Կան նաև բացառիկ ֆուտբոլիստներ, որոնք հասել են այդ ռեկորդներից շատերին։

Այսպես, կա մեկ ռեկորդ, որին գործող ֆուտբոլիստներից հաջողվել է հասնել միայն «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։ Նրանք երկուսն էլ գոլ են խփել խաղի բոլոր րոպեներին՝ առաջին րոպեից մինչև 90-րդը, ու մի քանի րոպե էլ ավելի։

Սա ռեկորդ է, որ այլևս բարելավել հնարավոր չէ։ Կամ էլ այս երկու հանճարները պետք է դրան գումարեն լրացուցիչ ժամանակներում խփած գոլերը՝ 91-րդից մինչև 120-րդ։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ