Արտակ Օսեյան. «Ունենք խնդիրներ, որոնց լուծումները գտնելու կարիք կա»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն «Արարատից» կրած պարտությունից հետո (0-1) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Շատ անհաջող խաղացինք: Բավանակաչափ ցանկություն չդրսևորեցինք, բավականաչափ կազմակերպված չգործեցինք: Մրցակիցը մեծ ցանկությամբ խաղաց, ինչի շնորհիվ էլ հաղթանակ տոնեց:

Թիմի կազմում մի շարք փոփոխություններ էիք կատարել: Ի՞նչն էր պատճառը: 

-Նարեկ Ասլանյանն ու Վահագն Հայրապետյանը որակազրկված էին, իսկ Վարդան Պողոսյանը պահեստայինների նստարանին էր իր վերջին ելույթներից ելնելով:

Այսօր առաջին անգամ մեկնարկային կազմում էր Սամվել Սպերցյանը: Նրա ելույթն ինչպե՞ս կգնահատեք:

-Պատանի ֆուտբոլիստ է: Առաջին խաղն էր և դեռ շատ-շատ անելիք ունի:

Ո՞րն էր պարտության գլխավոր պատճառը: 

-Շատ անկազմակերպ խաղացինք և մեծ ցանկություն չդրսևորեցինք հաղթելու համար: Էլ չեմ խոսում հարձակման գծի անատամ խաղի մասին:

Ընդամենը մի քանի օրից գավաթային հանդիպում եք անցկացնելու: Կհասցնի՞ թիմը վերականգնվել հոգեբանորեն:

-Դե, ամեն ինչ պետք է անենք, քանի որ անչափ կարևոր խաղ է սպասվում: Պետք է ուժ գտնենք մեր մեջ և պատշաճ կերպով ներկայանանք «Բանանցի» դեմ պատասխան հանդիպմանը:

Այս պարտությունից հետո իրատեսակա՞ն է մտածել չեմպիոնության մասին:

-Մենք խաղից խաղ կրկին տրամադրվելու ենք միայն հաղթանակի համար: Ամեն դեպքում, ունենք խնդիրներ, որոնց լուծումները գտնելու կարիք կա: Պետք է դրա վրա աշխատենք:

«Արարատ» 1-0 «Փյունիկ». Արկադի Անդրեասյանի թիմը հաղթեց երկարատև դադարից հետո (տեսանյութ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ