Արտակ Դաշյանը հեռացել է մակեդոնական «Վարդարից»

Մակեդոնական «Վարդարի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռացել է թիմից՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

26-ամյա հայ կիսապաշտպանը մակեդոնական ակումբը համալրել է 2014/15 մրցաշրջանում: Երկու մրցաշրջաններում Դաշյանն օգնել է թիմին Մակեդոնիայի առաջնությունում նվաճել պատմության 9-րդ և 10-րդ չեմպիոնական գավաթները:

«Վարդարի» առաջին թիմի կազմում Դաշյանն անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ «Վարդարի» կազմում է հանդես գալիս նաև Հովհաննես Համբարձումյանը: Մակեդոնական թիմն արդեն սկսել է մարզումները: Հովհաննիսյանը «Վարդարին» միանալու է հունիսի 12-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ