Արշավինը գտնում է, որ Իսլամխան ոչնչով չի զիջում Մխիթարյանին

Ռուսաստանի հավաքականի և «Զենիթի» նախկին ավագ Անդրեյ Արշավինը, որը ներկայումս հանդես է գալիս ղազախական «Կայրաթի» կազմում,  «Р-Спорт»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ղազախստանի հավաքականը նոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկի գլխավորությամբ կարող է բարելավել ելույթները և Հայաստան մեկնելիս մտածել միայն հաղթանակի, այլ ոչ թե մեկ միավոր վաստակելու մասին:

«Ուզում եմ հավատալ, որ Բորոդյուկի ղեկավարությամբ թիմը առաջընթաց կապրի, Ղազախստանում ներուժով շատ ֆուտբոլիստներ կան: Նրանց պարզապես ժամանակ է անհրաժեշտ փորձ կուտակելու համար: Վստահ եմ, որ մարզիչը կդաստիարակի թիմին այնպես, որ նրանք չեն մեկնի Հայաստան՝ երազելով ոչ-ոքիի մասին, ինչպես հիմա են անում, այլ կձգտեն միայն հաղթանակի:

Ես ասել եմ իմ թիմակիցներին, որ Հայաստանի և Ղազախստանի հավաքականների միջև մեկ տարբերություն կա, դա Հենրիխ Մխիթարյանն է: Սակայն միայնակ խաղերը չեն հաղթում: Ընդ որում Բաուրժան Իսլամխան իր տվյալներով ոչնչով չի զիջում Հենրիխին, միայն պետք է ունակությունները զարգացնի»,-առաջարկել է Արշավինը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ