Արշակյանը մասնակցել է «Չիկագո Ֆայերի» տնային պարտությանը

ՄԼՍ-ի հերթական տուրում «Չիկագո Ֆայերն» ընդունել էր «Տորոնտոյին»:

Հանդիպման 33-րդ րոպեին հյուրերը կարողացան բացել հաշիվը, իսկ 52-րդ րոպեին՝ կրկնապատկել այն: «Չիկագոն» կարողացավ մրցակցին պատասխանել միայն մեկ գոլով՝ հանդիպումն ավարտելով տնային պարտությամբ:

Նշենք, որ 79-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանը:

27 խաղից հետո Արշակյանի թիմը վաստակել է 26 միավոր և զբաղեցնում է նախավերջին հորիզոնականն Արևելյան կոնֆերենցիայում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ