Արշակ Կորյանն ու «Վիտեսը» նոր պայմանագիր են կնքել

Հոլանդական «Վիտեսի» կիսապաշտպան Արշակ Կորյանը համաձայնության է եկել թիմի հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հարցում՝ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նոր պայմանագրով՝ Կորյանը «Վիտեսի» ֆուտբոլիստ կլինի մինչև 2017 թվականի ամառ:

«Վիտեսի» պաշտոնական կայքը գրում է, որ Կորյանի հետ համաձայնության գալով՝ 20-ամյա ֆուտբոլիստը հնարավորություն է ստանում ապացուցելու իր ուժերը հոլանդական ակումբի կազմում:

Նշենք, որ ավարտված մրցաշրջանում Կորյանը ելույթ է ունեցել «Վիտեսի» երիտասարդական թիմի կազմում:

«Իմ նպատակը «Վիտեսի» հիմնական թիմում խաղալն է: Ցանկանում եմ ապացուցել ուժերս ու դառնալ ակումբի մեծ պատմության մասնիկը»,- ասել է Կորյանը:

«Վիտեսի» տեխնիկական տնօրենը գոհ է Կորյանի խաղից ու հայտարարել է, որ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը հնարավորություն կստանա հանդես գալու «Վիտեսի» 1-ին թիմի կազմում:

«Վիտեսի» երիտասարդական թիմում Կորյանը զարգացում է ապրել: Նա կարողանում է մասնակցել հարձակվողական գործողություններին: Կորյանը ֆանտաստիկ մտածողություն ու սուր գործողություններ կատարելու ունակություն ունի: Նա հնարավորություն կստանա ապացուցելու ուժերը «Վիտեսի» հիմնական թիմում»,- ասել է թիմի տեխնիկական տնօրեն Մո Ալախը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ