Արշակ Կորյանը՝ 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ

Հոլանդական «Վիտեսի» երիտասարդական թիմի կիսապաշտպան Արշակ Կորյանը Հոլանդիայի երիտասարդական առաջնության 18-րդ տուրի «Վիտես» – «Ալմերե Սիթի»(6:3) հանդիպմանը դարձել է 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

30-րդ րոպեին Կորյանը հաշիվը դարձրել է 3:1, երկու րոպե անց ևս մեկ գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: 20-ամյա կիսապաշտպանը դարձել է նաև 2 գոլային փոխանցման հեղինակ:

Այսպիսով՝ 9 խաղում Արշակ Կորյանը դարձել է 5 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

«Վիտեսը» 18-րդ տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: Կորյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 11-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ