Արշակ Կորյանը՝ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ

Ֆուտբոլի Հոլանդիայի Երկրորդ դիվիզիոնի 3-րդ տուրում «Յոնգ Վիտեսն» ուժերը չափեց ԱՖԿ-ի հետ: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4:2 հաշվով:

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին հարձակվող Արշակ Կորյանը երկրորդ հանդիպումն անցկացրեց «Վիտեսի» երիտասարդական թիմի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում նա ևս մեկ խաղ անցկացրել է հիմնական թիմում:

21-ամյա ֆուտբոլիստը մասնակցություն ունեցավ իր թիմի բոլոր գոլերին: Կորյանը դարձավ երկու գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ