«Արսենալն» ու «Չելսին» ժխտում են

Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին» ժխտում են, որ իրենց ֆուտբոլիստները երբևիցե արգելված խթանիչ են օգտագործել՝ գրում է Daily Mail-ը:

Նշենք, որ բրիտանական Sunday Times-ը ժամեր առաջ հոդված է հրապարակել այն մասին, թե բրիտանացի մի շարք մարզիկներ արգելված խթանիչներ են օգտագործել, որոնց թվում են նաև «Արսենալի» ու «Չելսիի» ֆուտբոլիստները:

Բրիտանացի բժիշկ Մարկ Բոնարը հայտարարել է, որ 150 մարզիկ արգելված խթանիչներ են օգտագործել, որոնց թվում են նաև ֆուտբոլիստներ: Բժիշկն ասել է, որ գաղտնի հաճախորդներ ունի, որոնց թվում են «Արսենալի», «Չելսիի» ու «Լեսթերի» մի քանի խաղացողներ:

«Արսենալը» չափազանց հիասթափված է նման կեղծ տեղեկատվությանից ու անհիմն մեղադրանքներից: Sunday Times-ի խմբագրությունում հասկանում են, որ այդ տեղեկությունը կեղծ է, սակայն հրապարակել են այն: Ակումբը խստորեն հետևում է ֆուտբոլիստներին և նույն խստությամբ պահպանում է WADA-ի սկզբունքները»,- պաշտոնապես հայտարարել է «Արսենալը»:

«Sunday Times-ի հրապարակումը կեղծ է և որևէ հիմք չունի: «Չելսին» երբևէ առնչություն չի ունեցել բժիշկ Բոնարի հետ և չունի ոչ մի տեղեկություն այն մասին, թե թիմի ֆուտբոլիստներն օգտվում են նրա ծառայություններից: Մեր թիմն ամբողջությամբ գործում է հակադոպինգային կանոններին համապատասխան»,- հայտարարել է «Չելսի» ֆուտբոլային ակումբը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ