«Արսենալին» հարձակվող է անհրաժեշտ

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է հարձակվող ձեռք բերել այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Դենի Ուելբեքն ստիպված է բացակայել շուրջ 9 ամիս վնասվածքի պատճառով:

Արսեն Վենգերն արդեն դիտարկում է մի քանի տարբերակ: Ֆրանսիացուն հետաքրքրում են Ալվարո Մորատան, Վենսան Յանսենը, Մաուրո Իկարդին ու Զլատան Իբրահիմովիչը՝ հայտնում է The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ այսօր Ուելբեքը ծնկի վիրահատության է ենթարկվել, որի հետևանքով չի մասնակցի նաև Եվրոպայի առաջնությանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ