«Արսենալի» նոր ավագը շարքից դուրս է մնացել երկար ժամանակահատվածով

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Պեր Մերտեզակերը ծնկի վնասվածք է ստացել:

Գերմանացի վնասել է ծունկը ուրբաթ օրը կայացած «Լենսի» դեմ ընկերական խաղի ժամանակ և վերադարձել է թիմի ուսումնամարզական հավաքից:

Նախնական տեղեկությունների համաձայն Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է շարքից դուրս մնալ 5 ամիս ժամանակահատվածով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Զինագործների» ավագ Միկել Արտետան ավարտեց կարիերան, իսկ Մերտեզակերը դարձավ լոնդոնյան ակումբի ավագը: Թիմի 2-րդ ավագը Լորան Կոսելնին է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ