«Արսենալի» նախկին ավագը՝ «Սիթիի» մարզչական շտաբում

Լոնդոնի «Արսենալի» նախկին ավագ Միկել Արտետան հայտարարել է, որ պաշտոնապես ավարտում է մարզական կարիերան լոնդոնյան ակումբի կազմում ու միանում է «Մանչեսթեր Սիթիին», որտեղ կհամալրի թիմի մարզչական շտաբը:

2011 թվականին լոնդոնյան ակումբին միացած ֆուտբոլիստը, ով 2014 թվականին դարձավ «Արսենալի» ավագ, թվիթերյան իր էջի միջոցով հայտնել է որոշման մասին:

2013/14 մրցաշրջանում Արտետան առանցքային նշանակություն ուներ «Արսենալի» համար: Այդ ժամանակ Արտետան 120 րոպե անցկացրեց խաղադաշտում Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի՝ «Հալ Սիթիի» դեմ դրամատիկ խաղում, երբ լոնդոնյան ակումբը կարողացավ իննամյա դադարից հետո տիտղոսային քաղցը փոքր-ինչ լրացնել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ