«Արսենալի» լեգենդներն «Էմիրեյթսում» հաղթեցին «Միլանի» լեգենդներին

Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում «Արսենալի» լեգենդներն ուժերը չափեցին «Միլանի» լեգենդների հետ: Լոնդոնյան ակումբը գլխավորում էր Արսեն Վենգերը, իսկ «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում էր Ֆաբիո Կապելոն:

Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով՝ «Արսենալի» լեգենդների հաղթանակով:

27-րդ րոպեին Նվանկվո Կանուն լոնդոնցիներին առաջ մղեց հաշվի մեջ: 10 րոպե անց Կրիստիան Վիերին հավասարեցրեց հաշիվը: 70-րդ րոպեին Կանուն դուբլ ձևակերպեց, իսկ տասը րոպե անց դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոցը: 85-րդ րոպեին փայլեց Ռոբերտ Պիրեսը, իսկ 90-րդ րոպեին Վիերին խփեց իր թիմի երկրորդ գնդակը՝ ձևակերպելով դուբլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ