«Արսենալի» 2 ֆուտբոլիստներ վնասվածքներ են ստացել իրենց հավաքականներում

Արսեն Վենգերի համար այսօր վատ նորությունների օր էր. «Արսենալի» միանգամից երկու կարևոր ֆուտբոլիստներ վնասվածքներ են ստացել իրենց հավաքականների կազմերում:

Չիլիի հավաքականում մարզման ժամանակ թեթև մկանային վնասվածք է ստացել Ալեքսիս Սանչեսը: «Արսենալի» ֆուտբոլիստը բաց կթողնի Կոլումբիայի հավաքականի դեմ խաղը, որը կկայանա հինգշաբթի օրը: Սակայն նա առայժմ կմնա Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյում և բուժզննում կանցնի, ու գուցե կարողանա հանդես գալ հաջորդ երեքշաբթի կայանալիք Ուրուգվայի հավաքականի դեմ խաղին:

Իսպանական AS-ը հաղորդում է, որ Իսպանիայի Մ21 տարեկանների հավաքականի կազմում վնասվածք է ստացել «Արսենալի» մեկ այլ ֆուտբոլիստ` Հեկտոր Բելյերինը: Պաշտպանը կարող է բաց թողնել ուրբաթ օրը նշանակված խաղը Ավստրիայի թիմի դեմ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ