«Արսենալը» Վենգերին նոր պայմանագիր կառաջարկի

Ինչպես հաղորդում է First News ամսագրի գլխավոր խմբագիր Պիրս Մորգանը, «Արսենալը» մոտ ժամանակներս Արսեն Վենգերին կառաջարկի երկարաձգել պայմանագիրը 3 տարով:

Ֆրանսիացի մասնագետի պայմանագիրը «Զինագործների» հետ լրանում է 2017թ-ին:

Հիշեցնենք՝ Արսեն Վենգերը «Արսենալի» գլխավոր մարզչի ղեկին է 1996թ-ից: Վերջինիս լոնդոնյան ակումբի հետ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթը 3 անգամ (1997/98, 2001/02, 2003/04), իսկ 6 անգամ նվաճել է Անգլիայի գավաթը (1997/98, 2001/02, 2002/03, 2004/05, 2013/14, 2014/15):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ