«Արսենալը» շարունակում է հետաքրքրվել Մխիթարյանով, սակայն «Բորուսիան» լուրջ պայմանագիր է առաջարկել հայ ֆուտբոլիստին

«Յուվենտուսի» ներկայացուցիչները  հայտնի գործակալ Մինո Ռայոլայի  հետ քննարկել են Ռոմելու Լուկակուի, Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերները և Պոլ Պոգբայի ապագան:

Թուրինյան ակումբի մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին և Մինո Ռայոլան հանդիպել են Վինովոյում և քննարկել  տարբեր ֆուտբոլիստների տրանսֆերներ: Սակայն ավելի շատ խոսքը գնացել է Հենրիխ Մխիթարյանի և Ռոմելու Լուկակուի մասին, որոնց գործակալն է հենց Մինո Ռայոլան: Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը», իսկ ահա Դորտմունդի «Բորուսիան» արդեն լուրջ պայմանագիր է առաջարկել «իշամեղուների» 10 համարին:

Սակայն «Յուվենտուսում» կարիերան շարունակելու տարբերակը ավելի հավանական է, քանի որ հայ ֆուտբոլիստին անձամբ թիմում ցանկանում է տեսնել Մասիմիլիանո Ալեգրին:

 

Աղբյուրը ՝ http://gianlucadimarzio.com/

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ