«Արսենալը» պայքարում է «Բորուսիայի» ֆուտբոլիստի համար

Դորտմունդի «Բորուսիայի» սերբ պաշտպան Նևեն Սուբոտիչի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը», տեղեկացնում է Bild-ը:

Գերմանական ակումբի ղեկավարությունը թույլ է տվել ֆուտբոլիստին բանակցություններ վարել այլ ակումբների հետ:

«Արսենալի» հնարավոր մրցակիցները Սուբոտիչի համար պայքարում կլինեն «Լիվերպուլը», «Սանդերլենդը», «Ստոք Սիթին», ինչպես նաև «Միդլսբրոն», որը արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ:

Սերբայի հավաքականի պաշտպանը հանդես է գալիս «Բորուսիայիում» 2008 թվականից և 2 անգամ նվաճել է Գերմանիայի չեմպիոնի կոչումը «Իշամեղուների» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ