«Արսենալը» պատրաստ է գնել «Լեսթերի» ևս մեկ ֆուտբոլիստի

«Արսենալը» շարունակում է նոր ֆուտբոլիստներ փնտրել Անգլիայի ներկայիս չեմպիոն «Լեսթերի» կազմում:

Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, լոնդոնյան ակումբը հույս ունի ձեռք բերել Նգոլո Կանտեին և մոտ ժամանակներս պատրաստ է ֆրանսիացու համար առաջարկել 40 մլն եվրո, այն դեպքում, երբ նրա հրաժարագինը կազմում է ընդամենը 25 մլն եվրո:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Արսենալը» պատրաստ է գնել «Լեսթերի» առաջատարներ Ջեմի Վարդիին և Ռիյհադ Մահրեզին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ