«Արսենալը» պատրաստ է «Լեսթերի» առաջատարի համար վճարել 25 մլն ֆունտ

«Արսենալը» դիտարկում է «Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզին գնելու տարբերակը:

Ինչպես փոխանցում է Mirror-ը, 25-ամյա ալժիրցու տրանսֆերը «Արսենալ» կարող է կազմել մոտ 25 մլն ֆունտ:

Հիշեցնենք, որ Մահրեզը «Լեսթեր» է տեղափոխվել 2014թ. «Հավրից» 400,000 ֆունտի դիմաց:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 33 հանդիպում, խփել 16 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ