«Արսենալը» պատրաստ է երկարաձգել Արսեն Վենգերի պայմանագիրը

«Արսենալը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, չնայած որ վերջին շրջանում ակումբի երկրպագուները դժգոհ են ֆրանսիացի մասնագետի կատարած աշխատանքից:

Ինչպես տեղեկացնում է The Times-ը, «զինագործների» գլխավոր բաժնետեր Սթեն Կրոնկեն պատրաստ է Վենգերին առաջարկել 2 տարվա պայմանագիր և ֆրանսիացի մասնագետը պետք է պատասխանի մինչև այս տարվա հոկտեմբեր:

Նշենք, որ Արսեն Վենգերի ներկայիս պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2017թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ