«Արսենալը» նոր պայմանագրեր կառաջարկի 5 ֆուտբոլիստների

«Արսենալում» արդեն որոշել են, թե որ ֆուտբոլիստների հետ կերկարաձգվեն պայմանագրերը:

Ըստ The Times-ի, «զինագործները» կփորձեն բարելավել 5 ֆուտբոլիստների պայմանագրերը, որպեսզի վերջիններս մնան ակումբում:

Պլանավորվում է ավարտին հասցնել բոլորի հետ բանակցությունները մինչև ամառ: Նախնական ցուցակի մեջ հայտնվել են հետևյալ ֆուտբոլիստները ՝ Մեսութ Օզիլ, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեյն, Ալեքսիս Սանչես, Ջեք Ուիլշեր և Սանտի Կասորլա:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ