«Արսենալը» նոր պայմանագիր կառաջարկի Օզիլին ու Սանչեսին

Լոնդոնի «Արսենալը» նախատեսում է նոր պայմանագրեր կնքել թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլի ու հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, հայտնում է The Mirror-ը։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «զինագործների» ու չիլիացու ներկայացուցիչների միջև բանակցություններն ընթանում են արդեն մի քանի շաբաթ շարունակ, իսկ ահա գերմանացին նոր պայմանագիր կնքելու առաջարկ կստանա ապրիլ ամսին։

Ալեքսիսի ծառայություններով հետաքրքրված են «Ատլետիկոն» ու «Յուվենտուսը», իսկ ահա Օզիլին իր կազմում է ցանկանում տեսնել «Բավարիան», բայց լոնդոնյան ակումբը վստահ է, որ կկարողանա պահել իր աստղերին։

Երկու ֆուտբոլիստների գործող պայմանագրերի ժամկետն էլ ավարտվում է 2018 թվականին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ