«Արսենալը» մտադիր է Օզիլին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը մոտ ժամանակներս կերկարաձգի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ, պնդում է Daily Mirror-ը.

Ըստ աղբյուրի, «զինագործները» 27-ամյա ֆուտբոլիստին պատրաստ են առաջարկել պայմանագիր ՝ շաբաթական 200.000 ֆունտ աշխատավարձով, ինչը նշանակում է, որ գերմանացին կարող է դառնալ անգլիական ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Ընթացիկ մրցաշրջանում Օզիլը անցկացրել է 34 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ