«Արսենալը» կերկարաձգի պայմանագրի ժամկետը թիմի առաջատարներից մեկի հետ, բայց…

Լոնդոնի «Արսենալն» ու Մեսութ Օզիլը համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ՝ հայտնում է գերմանական Bild-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ նոր պայմանագրով՝ Օզիլն ավելի բարձր աշխատավարձ կստանա:

Նշվում է, որ Օզիլն արդեն կարող է վերցնել «10» համարի խաղաշապիկը «11»-ի փոխարեն:

Հատկանշական է, որ բրիտանական մամուլի վերջին հաղորդումով՝ Մեսութ Օզիլը, չնայած այն խոսակցություններին, թե համաձայնության է եկել լոնդոնյան ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ, կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ